Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են պատանդների ազատ արձակմանը և ռազմական գործողությունների դադարեցմանը
ԱշխարհԻսրայելը, Միացյալ Նահանգները և ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության կնքմանը, որը թույլ կտա ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդների մի մասին՝ ռազմական գործողություններում հնգօրյա դադարի դիմաց, հայտնում է Washington Post-ը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, հրատարակությունը ծանոթացել է «մանրամասն վեց էջանոց համաձայնագրին», որում ասվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բոլոր ռազմական գործողությունները սառեցնելու են առնվազն հինգ օրով: Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ խմբավորման կողմից գերեվարված մոտ 240 պատանդներից 50-ը կամ ավելին այդ ընթացքում խմբերով ազատ կարձակվեն յուրաքանչյուր 24 ժամը մեկ:
Գործարքը նաև նախատեսում է «մարդասիրական օգնության ծավալի զգալի ավելացում, ներառյալ՝ վառելիքը», որը կմատակարարվի անկլավ:
The Washington Post-ը, վկայակոչելով արաբ և այլ դիվանագետների, գրում է, որ գործարքը մշակվել է Դոհայում բանակցությունների մի քանի շաբաթվա ընթացքում, քանի որ Կատարը գլխավորում է հրադադարի և պատանդների ազատ արձակման միջնորդական ջանքերը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։