Ուկրաինայում հեղաշրջումը և Գազայում մարդկանց ոչնչացումը չեն կարող չցնցել․ Պուտին
ԱշխարհԳազայի հատվածում բնակչության ոչնչացումը և Ուկրաինայում արյունալի հեղաշրջումը չեն կարող չցնցել, նոյեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով G20 առցանց գագաթնաժողովում։ Տեսանյութը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պետության ղեկավարը նշել է, որ արևմտյան առաջնորդները «ցնցված են» Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից և մարդկային կորուստներից, սակայն քաղաքական գործիչները նույնը չեն զգում 2014 թվականին ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ։
«Ես հասկանում եմ, որ սա պատերազմ է, կյանքի կորուստը չի կարող ինձ չցնցել։ Արդյո՞ք 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի հեղաշրջումը, որին հաջորդեց Կիևի ռեժիմի պատերազմն իր ժողովրդի դեմ Դոնբասում, ցնցող չէ: Այսօր Պաղեստինում և Գազայի հատվածում խաղաղ բնակչության ոչնչացումը ցնցո՞ղ չէ»։ – ասել է Պուտինը։