Որևէ մեկն անկախության գաղափարին այնքան վնաս չի հասցրել, որքան Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասին Սաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի Հայաստան ԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի Հունգարիայի վարչապետն ասել է, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններում Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-ի Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ Իրանում երիտասարդ աղջիկը հանել է հագուստը՝ բողոքելով հիջաբ կրելու հարկադրանքի դեմ (տեսանյութ) Մոլդովայում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 18,07%-ը Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումն ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ․ Սարգսյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրին 

«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին նախագահին երկրորդ անգամ են հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը կրկին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել: Սա այս տարվա մեջ երկրորդ անգամ է, ինչ Վարդազարյանը հարցաքննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։

Աղմկահարույց զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հասկանալի էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալուն տրամադրելու համար։

Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել:

Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։

Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։

Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որևէ մեկն անկախության գաղափարին այնքան վնաս չի հասցրել, որքան Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասինՍաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի ՀայաստանԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի Չինաստանում երիտասարդ կանանց ամուսնանալու համար պարգևավճար կտանՀունգարիայի վարչապետն ասել է, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններումԼիանա Վանոյանն անճանաչել է դարձել (լուսանկարներ)Չիլիում ինքնաթիռը քիչ է մնացել վայր ընկնի պայուսակի պատճառով (տեսանյութ) Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-իԱրագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ Իրանում երիտասարդ աղջիկը հանել է հագուստը՝ բողոքելով հիջաբ կրելու հարկադրանքի դեմ (տեսանյութ)ԱԳՆ–ն կատարեց Անկարայի կամքը, Հայ դատի գրասենյակների գործունեությունն այլևս վտանգի տակ է․ Սուրեն Ներսիսյան«Շնորհավոր 1 տարեկանդ»․ երգիչ Էրիկը հրապարակել է դստեր լուսանկարները Մոլդովայում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 18,07%-ը Ինչ անել անքնության դեպքում․ բժշկի խորհուրդներըԹրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումն ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ․ ՍարգսյանԿինը ոգեշնչվել է հարևանուհու պատմությունից և գտել 40 տարի առաջ կորած իր քրոջը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրինՇղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզումՋասթին և Հեյլի Բիբերների արտաքինը մտահոգել է երկրպագուներին (լուսանկար)Որքան գումար է հավաքագրվել ուղեվարձի վճարման նոր պայմաններին անցնելուց հետՖիդանը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի մասինԱդրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ՆԳ նախարարի հրամաններով մարզային քրեական ոստիկանության վարչության պետեր են նշանակվել Մարգո Ռոբին մայրիկ է դարձելՄագա Հարությունյանը պատմել է, որ փոքր ժամանակ երազել է Սուրենի կինը լինել (տեսանյութ) Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները ենթարկվել են հոգեբանական բռնությունների. փաստաբան Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տուժածներ Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղաԵՄ-ում պատրաստվում են Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի կուրսի փոփոխությանն Ուկրաինայի հարցումԻրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան«Հարսանիք չկա»․ Հայկ Հովհաննիսյանն անդրադարձել է իր ամուսնության մասին լուրերինԱստղագուշակ՝ նոյեմբերի 3-ի համար Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 3«Սյունիքը» միանում է իրենց դիրքորոշումը հայտնած ակումբների շարքին․ հայտարարությունԱրագածոտնի մարզում անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջը Գարիկ Կարապետյանը շրջանցեց վրացի և ադրբեջանցի մրցակիցներին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն Արամ Ա-ի հետ զրույցում Թրամփը վերահաստատել է իր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանըՈւղեղի տեղը որ «տիկտոկ» լինի՝ սենց էլ կլինի․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները Բազուկի թաքնված օգտակար հատկանիշները Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին ԱՄՆ-ում ֆիլիպինուհի հարսնացուն փեսացուին եւ հյուրերին հուզել է՝ հայերեն արտասանելով երդումը (տեսանյութ) Ավստրալիայում սատկել է անազատության մեջ գտնվող աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ Ի՞նչ գույնով զարդարել 2025 թվականի տոնածառը հաջողության համար Սպանություն Մեղրաշենում. ոստիկանությունը հսկողություն է սահմանել․ Euromedia24.com
Ամենադիտված