Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը բացվել է
Հասարակություն«Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Երեկվանից անցումը թույլատրված էր միայն մարդատար մեքենաների համար։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով, պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո: