Իսրայելում պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
Համաշխարհային ՄամուլՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող մարդկանց հարազատները բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելի խորհրդարանի շենքի մոտ։ Ցույցի մասնակիցները պահանջում են երկրի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը, հայտնում է տեղական Jerusalem Post-ը՝ վկայակոչելով The Families' Tent շարժման ակտիվիստներին։
Հաղորդում է, որ պատանդների ընտանիքները 16 օր է՝ բողոքի ցույց են անում խորհրդարանի շենքի դիմաց։ Ինչպես նշել են շարժման ներկայացուցիչները, մարդիկ պատրաստ չեն շարունակել սպասել հարազատների ազատ արձակմանը, մինչդեռ պաշտոնյաները վտանգի են ենթարկում քաղաքացիներին՝ վախենալով կորցնել իրենց դիրքերը։
«Մի խումբ ընտանիքներ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ կամ ովքեր ունեն ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ պահվող հարազատներ, հավաքվել են […] Քնեսեթի մոտ՝ պահանջելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը»,- ասվում է հրապարակման մեջ։