Մեկ օրում բացահայատվել է հանցագործության 76 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, վստահված գույքը հափշտակելու, խարդախության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, թմրանյութի իրացման և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, շորթման, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, որն առաջացրել է մահ, փաստաթղթի կեղծիքի, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և անձին ապօրինի ազատությունից զրկելու, դատախազի մասին տեղեկություն հրապարակելու, ընտանեկան բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու, երեխայի խնամքի ու կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու կամ պահանջելու և հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության, խարդախության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: