Միրզոյանը ԵԱՀԿ համաժողովում ՄԹ նախարարի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը
ՔաղաքականԵԱՀԿ ԱԳ նախարարների համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՄԹ իր պաշտոնակից Դևիդ Քեմերոնի հետ.
«Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների մասին, քննարկեցինք վերջերս մեկնարկած ռազմավարական երկխոսությունը»,- հայտնել է Միրզոյանը՝ թվիթերյան(X) իր էջում։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին։