Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից
Համաշխարհային ՄամուլՂազախստանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կստանա ՆԱՏՕ-ի երկրներից: Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, գրում է Orda–ն։
Ղազախստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Երժան Նիլդիբաևը խոսել է գործարքի մասին։ Չեխական L-410 թեթեւ ռազմատրանսպորտային ինքնաթիռները պետք է ժամանեն դեկտեմբերի սկզբին։ Բացի այդ, նախատեսվում է 2024 թվականին Իսպանիայից գնել ծանր ռազմատրանսպորտային A-400 ինքնաթիռ։
Միևնույն ժամանակ, Երժան Նիլդիբաևը նշել է, որ որոշվել է հրաժարվել Rafale կործանիչներ գնելուց. «Լավ մեքենա է, բայց շատ թանկ: Հետևաբար, կարծում ենք, որ «գին-որակ» հարցում ընտրություն կատարելիս դեռ որ կանգնած ենք Սու-30ՍՄ ինքնաթիռի վրա»։
Մինչեւ տարեվերջ ղազախ զինվորականները պետք է ստանան չորս ռուսական Սու-30ՍՄ կործանիչներ։ 2024 թվականին նախատեսվում է մատակարարել նույն մոդելի ևս վեց ինքնաթիռ։