Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհուրդ է ստեղծվել
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը։
«Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի(ԳՏՃՄ, STEM) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու համար։
Կարճ՝ Հայաստանի գիտատեխնոլոգիական թռիչքաձև զարգացման և Հայաստանը բարձր-տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով։
Խորհուրդի անդամներն են (ընդհանուր 28 անդամ)․
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ),
ՀՀ փոխվարչապետ,
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ Հակոբ Արշակյան,
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (խորհրդի քարտուղար),
ՀՀ էկոնոմիկայի նախարար,
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն
կրթության և գիտության կոմիտեի նախագահ,
ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ,
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ,
Ե․ Զորյան - Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ, «Սինոփսիս
Արմենիա» ընկերության նախագահ, Էլեկտրական և
էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի (IEEE)
անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի
հիմնադիր-նախագահ, Հայկական բարեգործական
ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի անդամ,
Գ․ Իսրայելյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական, Սթարմուս (Starmus)
փառատոնի հիմնադիր,
Հ. Սաֆոյան - «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության հիմնադիր,
տնօրենների խորհրդի նախագահ,
Ա. Եսայան - «Քագնիզ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն,
խորհրդի անդամ, «Ինթելինեյր» ընկերության
համահիմնադիր և խորհրդի անդամ,
Ա. Հովհաննիսյան - Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ
Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն,
Կ. Գյուլբուդաղյան - «Սթրաթեջիք վելյու վենչուրս» ընկերության հիմնադիր, Բերկլիի համալսարանի Սքայդեք աքսելերատորի
խորհրդական դեսպան, «Բիգքընթրոլս» ընկերության
խորհրդի անդամ,
Ա. Փաթափության - Կենսաբանական գիտությունների դոկտոր՝ մոլեկուլային կենսաբան, Նոբելյան մրցանակակիր, Գիտության
զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ, ՀՀ
ԳԱԱ պատվավոր անդամ,
Ս. Սիմոնյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր, «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիր, «Ինեթ Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր,
Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ,
Մ. Փափազյան - Սան Հոզե համալսարանի նախկին ռեկտոր, Նյու
Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախկին ռեկտոր,
Ֆ. Ահարոնյան - Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ,
Աստղամասնիկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի
կենտրոնի (CAPPA) տնօրեն, Դուբլինի առաջատար
հետազոտությունների ինստիտուտում (DIAS) դասախոս,
Չինաստանի նախագահի գիտական դրամաշնորհային
դափնեկիր,
Ս. Մինասյան - Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն,
Ա. Պապոյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,
Եվրոպական օպտիկական ընկերության անդամ,
Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդի անդամ,
Ա. Ափրահամյան - Միջուկային ֆիզիկոս, Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի
հիմնադրամի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ,
Գարօ Հ Արմեն - Ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար, ֆիզիկական քիմիայի դոկտոր, «Ագենուս» կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ և գլխավոր
գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր,
Վ. Ալեքսանյան - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն, «Պրոջեքթ ինթեգրեյշըն» ընկերության գործադիր տնօրեն,
Ա. Բալդրյան - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ,
Ա. Բաղդասարյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ, «Դատաարտ Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն։
Շնորհավորում եմ և բարի ու արդյուավետ ընթացք եմ մաղթում»։