Էրդողանը ծրագրում է 23,5 միլիարդ դոլար ներգրավել՝ տրանսպորտային միջանցք ստեղծելու համար
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է ԱՄԷ-ից և Կատարից ներգրավել 23,5 միլիարդ դոլար՝ Ասիան Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցք ստեղծելու համար, գրում է Bloomberg-ը։
Նախագծերը ներառում են երկաթուղային և ճանապարհային ցանց Իրաքում գտնվող Ֆաու նավահանգստից մինչև թուրքական սահման և երկաթուղային հաղորդակցություն Բոսֆորով:
Իրաքյան նախագծում ներդրումները գնահատվում են 8-10 մլրդ դոլար, իսկ Բոսֆորի նախագծի արժեքը՝ 3-3,5 մլրդ դոլար։
Դուբայում COP28 գագաթնաժողովից հետո Էրդողանը կմեկնի Կատար։