Իսրայելը հայտնել է, որ գիշերը ավելի քան 400 թիրախ է խոցել
Համաշխարհային ՄամուլԻսրայելական բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում հարվածել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 400 օբյեկտի՝ ներառյալ զենքի պահեստներն ու ենթակառուցվածքները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 400 թիրախի»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Իսրայելական բանակը դեկտեմբերի 1-ին վերսկսել է լայնածավալ ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Իսրայելի հայտարարությունների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը՝ հրթիռներ արձակելով երկրի հարավում գտնվող իսրայելական քաղաքների ուղղությամբ։ Պաղեստինյան շարժման ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ Իսրայելն ինքը հրաժարվել է զինադադարից՝ մերժելով նոր գերիների փոխանակման առաջարկները։