Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Առինջում՝ տներից մեկում, հայտնաբերվել է կնոջ դի
ՀասարակությունԴեկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից իրենց տեղեկացրել են, որ կանչով մեկնել են Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Մարիետա Թ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս, իրենց տան երկրորդ հարկից դեպի առաջին հարկ իջնող աստիճանները շփոթելով արդեն իսկ գործող աստիճանների հետ, քանդված աստիճանների հատվածից անզգուշությամբ վայր է ընկել և տեղում մահացել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։