Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալ Բժիշկը ցրել է շոգեբաղնիքի օգտակարության մասին հայտնի առասպելը Թել Ավիվը կարող է Գազայում էթնիկ զտումներ իրականացնել․ Գուտերեշը զգուշացնում է Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ իր համակրանքը Թրամփի կողմն է ՀՀ կառավարությունը արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան 736 մլն դրամ՝ հեծանիվներ գնելու համար Ծաղկաձորի քաղաքապետի ճոխ գնումը ԱՄՆ-ը բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ ինչ տեսքով է մասնակցել «հաջողակ տղամարդկանց հետ» ընթրիքին Շրջանառության մեջ է դրվում Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ Պետրակովը հայկական ֆուտբոլին հնարավորություն տվեց, որ ազգային հավաքականը կարողանա լավ խաղալ․ Դոխոյան 

Փաշինյանին ներկայացվել է ԲՏԱ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները:

Զեկուցվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների քանակը 2022 թվականի համեմատ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով կրկնապատկվել է: Ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 30 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընկերությունների արտադրանքի 82 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասել է 92 տոկոսի:

Ներկայացվել է ՀՀ տարածքում «Բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի» 2022-2024 թթ. ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացիկ վիճակը: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թ. ամբողջությամբ ներկրվել են համակարգի 5 ստացիոնար սպասարկվող և 5 շարժական կայանների համար պահանջվող հիմնական տեխնիկական միջոցները: Ներկայում կառուցվել և շահագործման են հանձնվել ստացիոնար սպասարկվող կայանները, ավարտական փուլում են գտնվում շարժական կայանների հավաքման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024թ. 1-ին եռամսյակում: Ընդգծվել է, որ համակարգի ներդրումից հետո մշտադիտարկման արդյունքում եթերի բոլոր տեսակի խափանումներին ԲՏԱ նախարարությունը կարձագանքի:

Անդրադառնալով հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ներդրմանը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2026 թվականը բնակավայրերի 80 տոկոսում կապահովվի լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն:

Վարչապետին ներկայացվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված կատարված աշխատանքները: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թվականին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակի կառավարման կենտրոնը, կենտրոնի օպերատորները վերապատրաստումներ են անցել արտերկրում։ Ընդունիչ կայանի սարքավորումները ներկրվել են ՀՀ և կատարվել են տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի 2-րդ արբանյակի արձակման ծրագրին, որը ՀՀ տիեզերական գործունեության ոլորտի ռազմավարության բաղկացուցիչ մաս է։ Ռազմավարության նախագիծը լրամշակվելուց հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Ներկայացվել է ԲՏԱ էկոհամակարգի կարողությունների զարգացմանն ուղղված գործունեությունը՝ ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը, պետության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի արդյունքները։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որով ֆինանսավորվում և ռեսուրսներ են տրամադրվում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները։ 2023 թ. ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով հաղթող է ճանաչվել 9 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 5 մլն դրամ, իսկ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով՝ 17 կազմակերպություն, յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 10 մլն դրամ:

Մեկ այլ՝ «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրն աջակցում է սփյուռքի մեր հայրենակիցների մասնագիտական հայրենադարձությանը՝ պայմաններ ստեղծելով նրանց գիտական և մասնագիտական ներուժը ներդնելու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։

Հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման նպատակով նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են արտերկրում կայացած 4 և ՀՀ-ում կազմակերպված 2 միջազգային ցուցահանդեսների:

Ըստ «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» նոր զեկույցի տվյալների՝ Հայաստանը 2023թ. բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը:

Անդրադառնալով ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ներկայացվել է «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որով հարկային արտոնություն է տրամադրվում սկսնակ կազմակերպություններին: 2023թ. միայն արտոնության հավաստագիր է ստացել 1633 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ՝ օրենքի գործունեության ընթացքում արտոնությունից օգտվել են 4133 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր։

Անդրադարձ է կատարվել նաև նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագրին, որում ընդգրկվել են տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք սկսած 2022թ. մարտի 1-ից ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող։ Ծրագրի շահառու 47 կազմակերպությունների վճարվել է շուրջ 7,8 մլրդ դրամի չափով պետական աջակցություն։

Դրամի արժևորման հետևանքով տեխնոլոգիական ընկերությունների կրած վնասների փոխհատուցման համար էլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մեկանգամյա նպատակային պետական աջակցության շահառու ճանաչված 330 տնտեսավարող սուբյեկտի տրամադրվել է 7,4 մլրդ դրամի աջակցություն:

Թվայնացման ոլորտում կատարված աշխատանքների հետ կապված նշվել է, որ տեղի է ունեցել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալացում և դերային բաշխումներ՝ հստակեցնելով ՀՀ ԲՏԱ նախարարության դերը՝ որպես քաղաքականություն մշակող, Հայաստանի տեղեկատվական համակարգերի խորհրդի դերը՝ որպես համակարգող և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության դերը որպես աջակցություն իրականացնող մարմին: Արդեն իսկ մշակված են թվային ծառայությունների ստանդարտները, իրականացվում են ներդրման աշխատանքներ:

Նախարարության փորձագիտական խումբը ստեղծել է «Ծառայությունների թվայնացման ստանդարտներ» և «Թվայնացման ուղեցույց» հարթակները, մշակվել է «Ես եմ» ազգային նույնականացման միասնական հարթակի նախատիպը, ստորագրվել է հուշագիր Էլեկտրոնային ստորագրության համակարգերի վերաբերյալ: 2024թ. նախատեսվում է իրականացնել «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը, որը միտված է միասնական թվային միջավայրի ձևավորմանը և «Արհեստական բանականության կենտրոնի արդիականացում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ենթակառուցվածքի ստեղծում և գերհամակարգչի ձեռքբերում: Նախատեսվում է ստեղծել նաև արհեստական բանականության կենտրոն:

Տեղեկացվել է, որ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2023 թ․ ծրագրի առաջին փուլի դասընթացների արդյունքում մասնակիցներից 25-ի հետ արդեն կնքվել է աշխատանքային պայմանագիր, 31-ն առաջընթաց է գրանցել աշխատանքում։ Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է իրականացնել դասընթացներ ևս 850 մասնակցի համար, որի արդյունքում նրանք հնարավորություն կունենան գտնել աշխատանք ոլորտային կազմակերպություններում կամ կարիերայի առաջընթաց ունենալ իրենց աշխատավայրում։

Վերապատրաստման դասընթացներն իրականացնող ընկերությունները պարտավորվում են դասընթացների մասնակիցներին ապահովել աշխատանքային պայմանագրերով, որոնց ժամկետը առնվազն 6 ամիս է: 2020-2022թթ. ընթացքում ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 8912 մասնագետ:

«Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման շինարարությունը մեկնարկել է 2023թ. հուլիսի 10-ին: Ներկայում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ են ստացել 14 կազմակերպություններ։ Ռեզիդենտի կարգավիճակ ստացած ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու համար։ Նրանց հասանելի կլինեն նաև համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներն ու արտադրական մեքենաները։

Ինժեներական քաղաքում հատկացվել է հողատարածք Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի (ՀԱԳԿԿ) շենքը կառուցելու համար. աշխատանքները մեկնարկել են:

Հաջորդիվ ներկայացվել է «ՀայՓոստ» ՓԲԸ գործունեությունը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ Համաշխարհային Փոստային Միության 2023թ. Փոստային զարգացվածության ցուցանիշով Հայաստանը 48-րդից բարձրացել է 40-րդ հորիզոնական։ Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով «ՀայՓոստ»-ը տարածաշրջանում դարձել է առաջատար: Հայաստանի 16 բնակավայրերում գործարկվել է ծանրոցների «Տուն առաքում» ծառայությունը: Կրճատվել են առաքման ժամկետները: Արդիականացվել Է HayPost+ բջջային հավելվածը: Արդիականացվել է 8 փոստային բաժանմունք: Նշվել է, որ «ՀայՓոստ»-ն այս տարի գործունեության արդյունքում արձանագրել է 873 մլն դրամի շահույթ: Նախորդ տարի ընկերությունն ունեցել էր 730 մլն դրամի վնաս:

Զեկուցվել են նաև հեռուստաընկերությունների՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած պարտքի մարման գործընթացների մասին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության առանցքային և աճող ճյուղ է: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է ՏՏ բնագավառի շարունակական զարգացման ու աճի ապահովմանն ուղղված քայլերի և ծրագրերի իրականացումը: Վարչապետը նախարարության աշխատակազմի ուշադրությունն է հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա:

Մասնավորապես, Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ինժեներական քաղաքում գերհամակարգիչը տեղադրելու, թվայնացման, հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ապահովման գործընթացին և այլ ծրագրերի, պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Վարչապետն առանձնակի շեշտել է երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի ծրագրերի իրականացման ընդլայնման ու առկա լավ գաղափարները կյանքի կոչելու միջոցառումներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողական լինել հեռուստաընկերությունների կողմից ՀՀՌՑ-ին ունեցած պարտքը մարելու հարցում և այդ ուղղությամբ տանել անհրաժեշտ աշխատանք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականներն ապացուցել են, որ սովորական թեյը պաշտպանում է երեք լուրջ հիվանդություններից Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալԲժիշկը ցրել է շոգեբաղնիքի օգտակարության մասին հայտնի առասպելըԹել Ավիվը կարող է Գազայում էթնիկ զտումներ իրականացնել․ Գուտերեշը զգուշացնում էՆերգաղթյալների ռուսերեն չիմացող երեխաներին չի կարելի դպրոց ընդունել. Մեդվեդև ՀՀ-ում վերաբացվել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը․ ներկա է եղել Արցախի նախագահ Շարամանյանը Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ իր համակրանքը Թրամփի կողմն էՕդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակը Եթե պատերազմը շարունակվի այս նույն տեմպերով, ապա շատ հավանական է, որ Լիբանանը տարածքային կորուստներ ունենա ՀՀ կառավարությունը արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրըԱռնոլդ Շվարցենեգերն աջակցություն է հայտնել Քամալա Հարիսին Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան736 մլն դրամ՝ հեծանիվներ գնելու համարՇիմոն Պերեսի նախկին խորհրդականն Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացել Երևանում Վալենսիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 155-իԹրամփին չի հաջողվի Ուկրաինային ստիպել, որ տարածքներ զիջի. Զելենսկի Ծաղկաձորի քաղաքապետի ճոխ գնումըԱՄՆ-ը բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումըԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ ինչ տեսքով է մասնակցել «հաջողակ տղամարդկանց հետ» ընթրիքինՇրջանառության մեջ է դրվում Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշՊետրակովը հայկական ֆուտբոլին հնարավորություն տվեց, որ ազգային հավաքականը կարողանա լավ խաղալ․ ԴոխոյանԿամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից․ ՆԳՆ ոստիկանություն Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը Ուֆայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը․ ո՞րն է պատճառը Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող արցախցի Առուստամյանի դատական նիստը հետաձգվեցԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԲոլոր պայմաններին հարմարվում ենք, բայց նորմալ վայրում աշխատելու իրավունք ունենք․ ԵՊԿ-ի դասախոս (տեսանյութ)Նազիկ Ավդալյանի որդին մայրիկի տարեդարձին անակնկալ է մատուցել (տեսանյութ)Ինչ էր անում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՔՊ գրասենյակում Դիլիջանի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին Սրբազան պայքարի երիտասարդները ակցիա կանցկացնեն ՄԻՊ գրասենյակի մոտ՝ ի աջակցություն ձերբակալվածներիՄեր հասարակության համար խորթ է, որ իր ծոցից դուրս եկած մարդկանց շուրթերից նման հակահայկական արտահայտություններ են հնչում. նախկին դեսպանը` Արարատ Միրզոյանի հայտարարության մասինԱսպրամ Կրպեյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիներին ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան Իշխանական խոշոր հավաք՝ ՔՊ գրասենյակում, ներկա է Փաշինյանը, ԱԽՔ-ը, ԱԺ խոսնակը և այլքԱդրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ Վարչապետը աշխատակազմի ղեկավարի և Ավինյանի հետ ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացմանըՈւղիղ. Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիներիԵրեկ երեկոյան ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողուհիներից մի քանի հոգու, նաև դպրոցահասակ. Վիկտոր ՄնացականյանԱրևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով․ Փաստաբան Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ ԳրիգորյանըՀադրութից ու Շուշիից 2020 թվականին բռնի տեղահանվածներից շատերը չեն մասնակցել բնակապահովման ծրագրին. Ինչ նոր ծրագիր է առաջարկում կառավարությունը Գեղամ Մանուկյանի առաջարկը հակասում է օրենքի սկզբունքներին․ ՔՊ-ական (տեսանյութ) Գերմանիան փակում է երկրում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները 2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԲոլոր պայմաններին հարմարվում ենք, բայց նորմալ վայրում աշխատելու իրավունք ունենք․ ԵՊԿ-ի դասախոս (տեսանյութ) Կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Հիմա եք սուտ խոսում, թե՞ այն ժամանակ, զեկուցագրում գրածը չեք ասում. Լևոն Քոչարյանը՝ բերետավորին (տեսանյութ)
Ամենադիտված