Մանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող
ՍպորտՄանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից․
«Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Եզրափակիչ խաղափուլում Մանուելը 1.5:0.5 հաշվով հաղթել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիային:
Շնորհավորում ենք Մանուելին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։