Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի․ Ֆիդան
ՔաղաքականԹուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի միջոցով։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը․
«Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրին՝ ամեն ինչ անելով, որպեսզի այն ստորագրվի»,- գրել է նա։