Նաստյա Իվլեևային տուգանել են «մերկ» երեկույթի համար
ԺամանցՌուս բլոգեր Նաստյա Իվլեևան տուգանվել է 100 հազար ռուբլով մոսկովյան «Մութաբոր» ակումբում «մերկ» երեկույթ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի որոշմանը։
Դատարանի որոշմամբ՝ Իվլեևան խախտել է հասարակական կարգը նրանով, որ իր երեկույթի մասնակիցները գտնվել են «մարդկային արժանապատվությունը վիրավորող մերկ վիճակում»։ Բացի այդ, երեկույթի ժամանակ եղել են «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն» և անպարկեշտ արտահայտություններ։
Դեկտեմբերի 20-ին «Մութաբոր» ակումբում տեղի է ունեցել Իվլեևայի «Almost naked» երեկույթը: Ըստ դրես-կոդի՝ հյուրերը պետք է ներկայանային կիսամերկ։ Միջոցառումն ու մասնակիցները քննադատության են ենթարկվել։ Ինքը՝ Իվլեևան, և մի քանի այլ արտիստներ ներողություն են խնդրել խնջույքին մասնակցելու համար։ Նրանց թվում էին Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը և Քսենիա Սոբչակը։