Մեղրիի լեռնանցքում դեռ բուք է
Հայաստան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հաղորդում է․
Հունվարի 8-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մեղրիի լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: