Կինն իր տատիկի տանը «դատաստանի օրվա բունկեր» է հայտնաբերել (լուսանկարներ)
ԱյլԱմերիկուհին իր տատիկի գնած տանը «դատաստանի օրվա բունկեր» է հայտնաբերել։ Այս մասին գրում է Daily Star-ը։
Քայլի անունով երեք երեխաների մայրը սոցիալական ցանցում պատմել է, որ այն տունը, որտեղ տեղափոխվել է իր հարազատը, ինչպես պարզվել է, նախկինում այսպես կոչված՝ սուրվիվալիստներին է պատկանել։ Այս շարժման ներկայացուցիչները սննդամթերք են կուտակում և կացարաններ են կառուցում հիպոթետիկ գլոբալ աղետից փրկվելու համար:
Կինը հայտնաբերել է հատուկ սարքավորված նկուղի մուտքը։ Այնտեղ մի սենյակ էր, որի առաստաղը մոտ 1,6 մետր էր՝ բաժանված երկու խցիկների։ Մեկը երեք երկհարկանի մահճակալ ուներ, իսկ մյուսում՝ բազմոց և ջրհորին միացված պոմպ կար։ Քայլին նաև նշել է, որ երբ իրենք առաջին անգամ իջել են բունկեր, այնտեղ պահածոների և մոմերի մեծ պաշար կար։
Ավելին՝ պարզվել է նաև, որ կա ևս մեկ գաղտնի սենյակ, որտեղ ենթադրաբար պետք է պահվեր զենք և սննդի լրացուցիչ պաշար։ Քայլին ասել է, որ իրենց գտած տարածքները «լավագույնն էին այդ տանը»: Ընդ որում, նրա հետևորդներից մեկը նշել է, որ «հաշվի առնելով, թե ուր է գնում աշխարհը, գտածոն կարող է նաև օգտակար լինել»։