Մոտ ապագայում ակնկալում ենք պարտատոմսերի և բաժնետոմսերի նոր թողարկումներ. Քերոբյան
ՏնտեսությունՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մոտ վեց ամիս առաջ Կառավարությունը հաստատեց [Արժեթղթերի] Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը։
Այսօր Եվրոթերմ ընկերության կողմից մեկուկես ամիս առաջ թողարկված հինգ հարյուր միլիոն դրամ դոլար արժեքով և 12,5% արժեկտրոնով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հինգ իրավաբանական և 134 ֆիզիկական անձանց միջև, ընդ որում մոտ 120 հաճախորդ մինչև 5 մլն դրամ արժեքով պարտատոմսեր են ձեռք բերել, ինչը խոսում է իսկապես մանրածախ տեղաբաշխման մասին։ Մոտ ապագայում ակնկալում ենք պարտատոմսերի և բաժնետոմսերի նոր թողարկումներ։
Հիշեցնեմ, որ այս ծրագրի ներքո կառավարությունն իր վրա է վերցնում պարտատոմսերի թողարկման մեծ մասը և տոկոսների մի մասը։ Ծրագրի հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ»,- գրել է նախարարը։