Ուրցաձոր գյուղի 27-ամյա տղան գողացել էր տնակ ու 10 տոննա տարողությամբ դիզելային վառելիքի բաք
ՀասարակությունՀունվարի 9-ին, ժամը 23.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի չգործող գործարանի տարածքից գողացել են տնակ ու 10 տոննա տարողությամբ դիզելային վառելիքի բաք:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի 27-ամյա բնակիչը Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ նշված վայրից նախկինում գողացել է մետաղի ջարդոն:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: