Սաուդյան Արաբիան պայման է դրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար
ԱշխարհՍաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է կայունություն տարածաշրջանում, որի ուղին անցնում է պաղեստինյան խնդրի լուծումով, CNN-ին տված հարցազրույցում ասել է թագավորության արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդը։
«Տարածաշրջանում իրական խաղաղության, իրական կայունության և իրական ինտեգրման ճանապարհը, որը տնտեսական և սոցիալական օգուտներ է բերում բոլորիս՝ ներառյալ Իսրայելին, անցնում է վստահելի և անշրջելի գործընթացով, որը տանում է դեպի Պաղեստին պետություն:
Սաուդյան Արաբիան և ընդհանրապես արաբական երկրները լիովին պատրաստ են մասնակցել այս խոսակցությանը: Հուսով եմ, որ իսրայելցիները նույնպես պատրաստ են, բայց դա նրանց որոշելիքն է», -Ալ Սաուդի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CNN-ի այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ եթե այս պայմանը չկատարվի, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում չի լինի, նա դրական է պատասխանել․
«Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք օգուտներ ստանալ: Այնպես որ, այո: Մեզ կայունություն է պետք, և կայունությունը կգա միայն պաղեստինյան հարցի լուծման դեպքում», -ասել է նախարարը: