Ադրբեջանական դատարանը 4 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքը
ԱդրբեջանԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։ Կալանավորումը երկարացվել է չորս ամսով, գրում է Minval-ը։
Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը՝ Արցախի հանրապետության ողջ տարածքի օկուպացիայից հետո։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է իբրև թե «ահաբեկչություն ֆինանսավորելու», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» մեջ։