ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է հասունանում. Բայդենը Տեխասին 24 ժամ է տվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկայում քաղաքացիական պատերազմ է հասունանում։
Տեխասի անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մեքսիկայի հետ սահմանը և թույլ չեն տալիս անօրինական միգրանտներին մտնել նահանգ՝ չնայած Բայդենի պաշտոնական հրամանին և Գերագույն դատարանի որոշմանը:
Դաշնային իշխանությունները Տեխասի ազգային գվարդիայից խնդրում են հեռացնել փշալարերը, որոնք տեղադրվել են սահմանների երկայնքով, սակայն Տեխասի նահանգապետը հրաժարվել է դա անել՝ ասելով, որ կառավարությունը թույլ է տալիս «միգրանտների ներխուժումը»։
Կալիֆորնիայի իշխանություններն ու շատ հայտնի մարդիկ արդեն աջակցություն են հայտնել Տեխասին և կոչ են անում կանգ չառնել։ Մինչդեռ Բայդենի վարչակազմը Տեխասին 24 ժամ է տվել սահմանները բացելու համար, հակառակ դեպքում «լավ բան չի լինի»։
Արտասահմանյան լրատվամիջոցները ենթադրում են, որ Տեխասը կարող է անջատվել ԱՄՆ-ից և սկսել գոյություն ունենալ՝ որպես առանձին նահանգ։
Տեսանյութը՝ այստեղ։
Ավելի վաղ Լուրեր.com-ը անդրադարձել էր ԱՄՆ-ում կանխատեսվող քաղաքացիական պատերազմին և ծավալվող իրադարձություններին։