Ռուսաստանում նախկին քննիչ Լևոն Աղաջանյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
ՌուսաստանՄոսկվայի դատարանը նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապացույցներ կեղծելու և անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
Դատարանը մասամբ բավարարել է պատասխանողի դեմ քաղաքացիական հայցը՝ նրանից գանձելով յոթ միլիոն ռուբլի։ Աղաջանյանին զրկել են արդարադատության մայորի կոչումից։ Նրան նաև արգելվել է ազատվելուց հետո երեք տարի զբաղեցնել կազմակերպչական կամ վարչական գործառույթների հետ կապված պաշտոններ։
Պետական դատախազը Աղաջանյանի համար 12 տարվա ազատազրկում է խնդրել։ Ինքը՝ ամբաստանյալը, մեղքը չի ընդունել։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը։
Աղաջանյանը կալանավորվել է 2020 թվականի դեկտեմբերին։ Քննիչների խոսքով, նա կեղծել է որոշ քննչական հաղորդագրություններ և իրեղեն ապացույցներ Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգության քրեական գործով, որպեսզի նվազեցնի այդ գործում ներգրավվածների դերը։ Բացի այդ, Քննչական կոմիտեից հայտնել են, որ Աղաջանյանը ապօրինի քրեական հետապնդում է իրականացրել երեք անձի նկատմամբ, որը հետագայում դադարեցվել է։