Սիները չի մասնակցի Մարսելի մրցաշարին
ՍպորտAustralian Open-2024-ի չեմպիոն, աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները որոշել է հրաժարվել Մարսելում (Ֆրանսիա) ATP-250 մրցաշարին մասնակցելուց, որը կանցկացվի փետրվարի 5-ից 11-ը։
Այս մրցաշարը պետք է լիներ Սիների համար առաջինն Ավստրալիայի բաց առաջնությունում նրա հաղթանակից հետո: Սակայն Յանիկը որոշել է հանգստանալ և չմասնակցել մրցաշարին։
Այս պահին մրցաշարի կազմակերպիչները Սիներին փոխարինող են փնտրում։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին իտալացին նվաճեց իր դեբյուտային տիտղոսը «Մեծ Սաղավարտի» մրցաշարում։ Australian Open-2024 եզրափակիչում 22-ամյա Յանիկը հինգ սեթում հաղթեց ԱՄՆ բաց առաջնության 2021 թվականի չեմպիոն Դանիլ Մեդվեդևին։