Ճապոնիայի վարչապետը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Համաշխարհային ՄամուլՃապոնիան ցանկանում է լուծել Կուրիլյան կղզիների հետ կապված տարածքային խնդիրները և խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։ Ռուսական կողմի հետ համաձայնագիր կնքելու ցանկությունը իր հիմնական ելույթում հաստատել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, գրում է Lenta-ն։
Միևնույն ժամանակ, Տոկիոն չի պատրաստվում հրաժարվել Մոսկվայի դեմ պատժամիջոցներից, որոնք սահմանվել էին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։
«Ճապոնիան նույնպես կշարունակի աջակցել Կիևին»,- նշել է վարչապետը։
Ճապոնառուսական հարաբերություններում իրավիճակը բարդ է, սակայն Ճապոնիան հավատարիմ է մնում տարածքային խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը միտված կուրսին։
Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել ավելի քան 70 տարի։
Տոկիոն դրա ավարտի պայման է անվանում Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայ կղզիների վերադարձը։ Մոսկվան կարծում է, որ Հարավային Կուրիլյան կղզիները մտել են ԽՍՀՄ կազմ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և նրանց նկատմամբ ինքնիշխանությունը կասկածից վեր է։