Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գարեգին Բաղրամյանին
ՔաղաքականԿառավարությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ Հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում է։
Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում է 2019 թվականի ապրիլի 19-ից։
Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ նշանակում է Ազգային ժողովը։