Զելենսկին մինչև շաբաթվա վերջ պաշտոնից կազատի ԶՈւ գլխավոր հրամանատար Զալուժնիին. CNN
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կստորագրի մինչև այս շաբաթվա վերջ։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Լրատվական աղբյուրները հավելում են, որ Զալուժնիի հրաժարականը տեղի է ունենում նրա և Զելենսկու միջև ուկրաինական բանակի անհաջող հակահարձակման պատճառով աճող լարվածության ֆոնին։
Զալուժնիի պաշտոնի գլխավոր հավակնորդները, ըստ CNN-ի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն ու Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին են։
Սակայն The Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Սիրսկին, ինչպես նաև Բուդանովը հրաժարվել են փոխարինել Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս գլխավոր հրամանատարին։ Ուստի Ուկրաինայի ղեկավարը ստիպված է եղել հրաժարվել Զալուժնիին մեկ ուրիշով փոխարինելու գաղափարից։