Ադրբեջանում առաջարկել են գումարի դիմաց կրճատել բանակում ծառայության ժամկետը
ԱդրբեջանԱդրբեջանի Միլլի Մեջլիսում (խորհրդարանում-խմբ.) առաջարկել են զինվորական ծառայության զորակոչի կարգը փոխել և վճար գանձել բանակում ծառայության ժամկետի կրճատման համար, գրում է Minval-ը։
Խորհրդարանի այսօրվա նիստում նման առաջարկով հանդես է եկել պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևը, որը նշել է, որ Թուրքիայում մի շարք սահմանափակումներ կան զինվորական ծառայության ժամկետի հետ կապված։
«Մենք նույնպես կարող ենք գնալ այս քայլին։ Մեր երկրում զինծառայության ժամկետը սահմանվում է մեկուկես տարի, իսկ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար՝ 1 տարի։ Այս ժամկետը կարելի է կրճատել՝ որոշակի գումար փոխանցելով բյուջե»,- ասել է Ալլահվերդիևը։