Զալուժնին պաշտոնանկությունից հետո առաջին հայտարարությունն է արել
Համաշխարհային ՄամուլՎալերի Զալուժնին իր առաջին հայտարարությունն է արել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից հեռացվելուց հետո։ Նա շնորհակալություն է հայտնել այդ օրը ստացած Ուկրաինայի հերոսի կոչման համար և նշել, որ ներկայումս պաշտոններ չի զբաղեցնում, գրում է Известия-ն։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Ուկրաինայի հերոսի կոչում։ Պատիվ ու պատասխանատվություն եմ զգում եմ Ուկրաինայի յուրաքանչյուր պաշտպանի առջև՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս պաշտոններ չեմ զբաղեցնում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Մինչ հրապարակումը՝ նա փոխել էր իր ալիքի անունը. այժմ այնտեղ ոչինչ չի նշվում՝ բացի իր անուն-ազգանունից։