Երևանում BMW-ն բախվել է երկաթե սյանը, հայտնվել «գազոնում»․ կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարՓետրվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Թոթովենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնական կայքում։