Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել է երկու ավտոմեքենա, երեք մարդ հոսպիտալացվել է
Արտակարգ ՊատահարՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 18-ի ժամը 02։37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Խ. Ա. Հ.) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Ս. Հ.) մակնիշի ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ին (ծնված 1995 թ.), Պ. Պ.-ին (ծնված 1998 թ.) և Ժ. Մ.-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Վ. Մ.-ի և Պ. Պ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ժ. Մ.-ինը՝ միջին ծանրության: