Լինքոլնը 1864 թվականին ներում է շնորհել Բայդենի նախապապին
ԱՄՆԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը 1864 թվականին ներում է շնորհել Ջոզեֆ Ռոբինետին՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի նախապապին։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Հրատարակության տվյալներով՝ Բայդենի նախապապը, 1861-1865 թվականներին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, եղել է հյուսիսային բանակի հրետանային ստորաբաժանման պահեստազոր։ Ռոբինետի և նրա գործընկեր Ջոն Ալեքսանդրի միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում՝ Ալեքսանդրը դանակի մի քանի հարված է ստացել։
Բայդենի նախապապը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել երկու տարվա ազատազրկման։ Բայց նա չի կրել իր պատիժը՝ ներում ստանալով նախագահ Լինքոլնից։