Քիմ Քարդաշյանին քննադատել են օգտագործված պայուսակը 70 հազար դոլարով վաճառելու համար
ԺամանցՀեռուստաաստղ, գործարար և բլոգեր Քիմ Քարդաշյանը վաճառքի է հանել իր Hermes պայուսակը։ Այս մասին հայտնում է Reddit-ը։
Քիմ Քարդաշյանը որոշել է վաճառել հազվագյուտ մոխրագույն Hermès Birkin պայուսակը՝ պատրաստված ալիգատորի կաշվից։ Նա ապրանքը վաճառում է 70 հազար դոլարով։
«Լավ վիճակ։ Բռնակների վրա և ներքևի անկյուններում փոքր–ինչ գունաթափում և մետաղի վրա աննշան քերծվածքներ»,- ասվում է գրառման մեջ։