«Այնքան կցանկանայի, որ այստեղ լինեիր»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հոր տարեդարձը
ԺամանցՀեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի 80–ամյակը։
«Շնորհավոր երկնային ծնունդդ հայրիկ: Չեմ կարող հավատալ, որ այսօր 80 տարեկան կլինեիր։ Եթե այստեղ լինեիր, մենք միասին կտոնեինք Վեյլում դահուկավազքով: Ես չեմ կարողանում դահուկով սահել առանց քո մասին մտածելու: Ես միշտ կհիշեմ այն ճամփորդություններն ու հիշողությունները, որոնք ստեղծել ես մեզ համար»,– Ինստագրամի իր էջում գրել է նա:
Քիմը նշել է, որ Աստված իսկապես օրհնել է իրենց «ամենահիանալի մտածող, համբերատար, զվարճալի, խարիզմատիկ, սիրող և բարի հայրիկով»:
«Ես այնքան կցանկանայի, որ այստեղ լինեիր և հանդիպեիր մեր բոլոր փոքրիկներին և տեսնեիր մեր ստեղծած կյանքը, բայց գիտեմ, որ դու ինչ-որ կերպ կանգնած ես այդ ամենի հետևում: Շնորհակալ եմ, որ ամենամաքուր սիրո լավագույն օրինակն ես»,– գրել է աստղը։