Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ. պարզաբանում է ՄԻՊ-ը
Եթե Հայաստանում քաղբանտարկյալների մասին միջազգային չափանիշներին համատասխանող տեղեկություններ լինեն, ես, բնականաբար, խոսելու եմ այդ մասին եւ խոսելու եմ հրապարակային: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում արդյոք կան քաղբանտարկյալներ, թե՝ ոչ:
«Եթե ես դեռեւս չեմ խոսել այդ մասին, նշանակում է՝ այդ տվյալներն իմ կողմից հաստատված չեն, բայց ես խոսել եմ առկա բազմաթիվ խնդիրների մասին, թե գործերին վերաբերելի, թե կալանքի ինստիտուտին վերաբերելի, որոնք միանշանակ խնդրահարույց են ՀՀ-ում եւ պետք է լուծում ստանան»,-ասել է նա: