Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահական ներկայիս առաջնահերթություններին
ՔաղաքականԱՄՆ-ում «Հայաստան-Սփյուռք առողջապահական գագաթնաժողով 2024. ազդեցության համապատասխանեցում կայուն զարգացման համար» միջոցառմանը առողջապահության նախարարի ելույթն արտացոլել է Հայաստանում առողջապահության ընդհանուր իրավիճակը և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարը ներկայացրել է առողջության պահպանման ոլորտի հիմնական ցուցանիշների վերլուծությունը, հիվանդանդացության պատկերը, կյանքի տևողության վրա ազդեցության գործոնները։
Նա անդրադարձել է առողջապահական ներկայիս առաջնահերթություններին, ծրագրերին և անդրադարձել Սփյուռքի ներգրավածության մեծացման, համագործակցության թիրախային ուղղություններին։
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ, պատասխանել է նաև ուսանողների հարցերին։