Մենք չկարողացանք ունենալ այն արդյունքը, որն ակնկալում էինք. Էրդողան
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել է ընտրությունները՝ հիմք վերցնելով մինչ այդ պահը հաշվված քվեները, գրում է Ermenihaber-ը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քննությանը մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք, որն ակնկալում էինք»,-ասել է Էրդողանը:
Բացի այդ, նա ընդգծել է, որ մարտի 31-ն իրենց համար վերջը չէ, այլ միայն շրջադարձային կետ:
«Միանշանակ, ջրի երես ենք հանելու տեղական հիմունքներով գրանցված այս հետընթացի պատճառները: Մենք բոլոր այն տեղերում, որտեղ պարտվել և հետնթաց ենք ունեցել, անհրաժեշտ միջամտություններ ենք անելու և շատ լավ ձևով պարզելու ենք պատճառները»,-հավելել է Էրդողանը: