«Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել Նիկոլ». Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Փաշինյանին՝ ապրիլի 1-ի առթիվ
Քաղաքական«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» ՔԿՀ-ից շնորհավորանք է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «մասնագիտական տոնի առթիվ»:
«Աշխարհում բոլորն այս օրը նշում են որպես հումորի և միմյանց հետ կատակելու օր։ Հայ ժողովրդի համար, սակայն, այս օրը խորհրդանշում է մանկուրտների իշխանության պարագլխի էությունը։ Ստի, կեղծիքի, դավաճանության և աղետի հետ ասոցացվող և վերոթվարկվածների հոմանիշը դարձած ռեժիմի պարագլխի տոնը ասենք շնորհավոր։
SutNikol-ը շատ շուտով անցյալում է մնալու՝ իր հետևից թողնելով միայն ամոթ ու խայտառակություն և ապագա սերունդներին պատգամ՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել նիկոլ…»,- գրել է նա: