Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը պահանջել է, որ նա չհամբուրվի Բարքերի հետ իրենց երեխաների ներկայությամբ
ԺամանցՔորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, պահանջել է, որ նա դադարեցնի իր այժմյան ամուսնու՝ Թրևիս Բարքերի հանդեպ սերն ակտիվորեն արտահայտել իրենց երեխաների ներկայությամբ։
OK Magazine-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Դիսիկը պահանջում է, որ նախկինն ու Բարքերն իրենց երեխաների աչքի առաջ չհամբուրվեն։
«Սքոթը լրջորեն է վերաբերվում իր հոր դերին և ցանկանում է լավագույնն իր երեխաների համար», - ասել է աղբյուրը: «Վերջերս նա ավելի ու ավելի շատ պահանջներ է առաջ քաշում, այդ թվում՝ հորդորելով Քորթնիին զսպել Թրևիսի հանդեպ իր զգացմունքները»:
Երեխաները նույնպես հիացած չեն ամուսինների զգացմունքների բուռն արտահայտմամբ։ Ըստ People-ի, երբ Քարդաշյանն ու Բարքերը համբուրվել են «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի մի դրվագում, Պենելոպան խնդրել է մայրիկին դադարեցնել Բարքերի հետ համբուրվելը, իսկ վերջինի որդին՝ Լենդոնը, հավելել է. «Լսեք, դուք չե՞ք կարող չհամբուրվել ֆրանսիական ձեւով»:
Քորթնին ու Սքոթն ունեն երեք երեխա։