Թրամփը խարդախության գործով 175 միլիոն դոլարի գրավ է վճարել. ABC
ԱՄՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է վճարել, որը թույլ կտա նրան բողոքարկել դատարանի որոշումը Trump Organization-ի ակտիվների արժեքի հետ կապված խարդախության գործով, գրում է ABC-ն։
Թրամփը պարտավորվել էր 454 միլիոն դոլար գրավ վճարել, սակայն վերաքննիչ դատարանը բավարարել է ավելի ցածր գրավի խնդրանքը։
2023 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի դատարանը պարզեց, որ Թրամփը և նրա Trump Organization-ը խաբել են բանկերին և ապահովագրական ընկերություններին՝ գերագնահատելով նրանց ակտիվների և կապիտալի արժեքը իրենց ֆինանսական հաշվետվություններում: Թրամփը, նրա չափահաս երեխաները և Trump Organization-ը, ի թիվս այլ բաների, մեղադրվում էին խարդախության մեջ՝ բանկային վարկերի և ապահովագրության ավելի լավ պայմաններ ստանալու համար։
2024 թվականի փետրվարի վերջին Նյու Յորքի դատարանը պարտադրեց Թրամփին 454 միլիոն դոլար տուգանք վճարել խարդախության գործով։