Հայտնի է դարձել՝ ինչու Պետրոսյանն ու Ստեպանենկոն ընդհանուր երեխաներ չունեն
ԺամանցԿատակերգու Նիկոլայ Լուկինսկին «Звезды сошлись» շոուի ժամանակ ասել է, որ կատակերգուներ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնացած ժամանակ ընդհանուր երեխաներ են ցանկացել ունենալ։
Լուկինսկու խոսքով՝ Պետրոսյանն ու Ստեպանենկոն չեն կարողացել երեխաներ ունենալ։
«Ես գիտեմ։ Եվգենի Վահանիչի սիրելի զբաղմունքը երեխաներ ունենալն է, դա հաստատ գիտեմ»,- նշել է կատակերգու դերասանը։
Պետրոսյանը հինգ անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին կինը եղել է Բելլա Կրիգերը։ Նրանց ամուսնությունից ծնվել է դուստրը՝ Վիկտորիան։ Արտիսիտի երկրորդ կինը Աննա Կոզլովսկայան էր։ Զույգն ամուսնացած է եղել մեկուկես տարի։ Երրորդ անգամ արտիստն ամուսնացավ արվեստաբան Լյուդմիլայի հետ։
1985 թվականից մինչև 2018 թվականը Պետրոսյանն ամուսնացած է եղել Ելենա Ստեպանենկոյի հետ։ Իսկ 2019 թվականին նա ամուսնացավ Տատյանա Բրուխունովայի հետ, որի հետ ունեն երկու երեխա։