Գանայում 63-ամյա քահանան ամուսնացել է 12-ամյա աղջկա հետ (լուսանկար)
ԱյլԳանայում 63-ամյա քահանան ամուսնացել է 12-ամյա աղջկա հետ, գրում է Mirror-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ Գբորբու Վուլոմ անունով տղամարդն ամուսնացել է 12-ամյա Նաա Օկրոմոյի հետ։ Հարսանիքի հյուրերից մեկն ասել է, որ ամուսնությունը տեղի է ունեցել տեղի հին սովորության համաձայն, ըստ որի՝ քահանան պետք է ամուսնանա կույսի հետ։ Բացի այդ, աֆրիկացին իր համար ընտրել է հենց այդ հարսնացուին, երբ վերջինս վեց տարեկան էր։
Այժմ Նաան պետք է մասնակցի «մաքրմանը» նվիրված մեկ այլ արարողության։ Դրանից հետո նա կկարողանա կատարել կնոջ պարտականությունները և երեխաներ լույս աշխարհ բերել։ Ճիշտ է, տեղի ոչ բոլոր բնակիչներն են աջակցել քահանայի ընտրությանը, սակայն երեցները շտապել են հանգստացնել մարդկանց։
«Նա դեռ դպրոցական է և ամուսնու հետ չի ապրում։ Այդպես կշարունակվի մինչև ամուսնության օրինական տարիքը»,- ասված է հաղորդագրությունում։