ՀՀ քաղաքացիների 75%-ը բացասական և միայն 8%-ն է դրական գնահատում Փաշինյանի աշխատանքը. հարցում
Քաղաքական«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները։
Ըստ Նավասարդյանի քաղաքացիների 20% -ը նշել են, որ ավելի շուտ բացասական են գնահատում և 47,1 տոկոսն ընդհանրապես բացասական են գնահատում նրա աշխատանքը։
Հարցումների համաձայն, քաղաքացիների 75%-ը բացասական է գնահատել վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի աշխատանքը, և միայն 8%-ն է դրական գնահատական տվել։