13-ամյա աղջիկը խաղալիս կրակել է 11-ամյա զարմիկի դեմքին
ԱյլԱՄՆ–ում 13-ամյա աղջիկը խաղալու համար վերցրել է հորեղբոր ատրճանակը և պատահաբար կրակել է իր 11-ամյա զարմիկի դեմքին։ Այս մասին հայտնում է People-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին Սենթ–Փոլում։ Պարզվել է, որ երեխաները հաճախ են խաղացել սպանվածի հոր ատրճանակներով, որոնք սովորաբար լիցքավորված են եղել։ Զենքերը պահվում էին ննջասենյակի չկողպված պահարանում, և երեխաները հասանելիություն են ունեցել դրանց: Նշվում է, որ այդ օրը 5 այլ երեխաներ են եկել նրանց տուն, և որոշել են խաղալ ատրճանակներով։ Աղջիկը վերցրել է ատրճանակը, իսկ հորեղբոր տղան՝ կիսաավտոմատ ատրճանակը։ Խաղի ժամանակ երիտասարդ ամերիկուհին թափահարել է զենքը և կրակոց է արձակվել։
Տղան ողջ է մնացել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ վիրավոր երեխայի հայրը՝ 34-ամյա Մարտինես Կաստիլյո Լլոյդը, նախկինում պատիժ է կրել հանցագործությունների համար։ Ավելին՝ պարզվել է, որ նա զենք պահելու թույլտվություն չունի։
Տղամարդը ներկայումս անազատության մեջ է՝ ապօրինի հրազեն պահելու և այն ոչ պատշաճ պահելու մեղադրանքով։