ՀՀ կառավարությունը կների ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը
ՔաղաքականՖիաննսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին որոշումը, որը ընդունվեց միաձայն։
«Խոսքը, մասնավորապես, շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է: Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարիչափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ հապահովումնայդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը»,-նշել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է բացառապես ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիներին:
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել` ԼՂ-ից բռնի տեղահնաված մեր քույրերը և եղբայրները հնաարվորինս լավ պայմաններում հայտնվեն »,-ամփոփեց նա: