Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարար
Արտաքին ՔաղաքականԱկնհայտորեն ՀՀ-ն սահմանին իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։ Եվ նման բաները՝ դրդել և պատրվակ գտնել նոր էսկալացիաների համար, սադրանք են։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունը դարձել է Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկյանքով կայունության իրական և արդյունավետ գործոն։
Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրանքներին՝ Միրզոյանն ասել է․ «Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին և մեզ համար նույնիսկ հասկանալի էլ չեն»,– ասել է նա՝ հավելելով որ ՀՀ–ն հավատարիմ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության օրակարգին։
Միրզոյանի խոսքով՝ կողմերը խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում արդեն եկել են մի շարք փոխադարձ համաձայնությունների։
«Ցավոք սրտի երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները հեռու են միմյանցից»,– նշել է նա՝ մանրամասնելով, որ խոսքը տարածքային ամբողջականության ու սահմանազատման և ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։
«Ինձ համար ևս տարօրինակ է, որ երբ ցանկանում ենք պայմանագրի նախագծում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը»,- նշել է ԱԳ նախարարը։