Մետրոյի Դեպոյի հարևանությամբ հայտնաբերվել է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ. տարածքը սահմանազատվել է
ԻրավունքԱյսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Չարբախի մետրոպոլիտենի Դեպոյի հարևանությամբ քաղաքացին զենք-զինամթերք է թողել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար՝ Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։