Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան 

Հայաստան-Չինաստան հարաբերությունների հանգրվանային նշանակությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, ինչը կարևոր հանգրվան է երկու երկրների փոխգործակցության համատեքստում։ Սակայն հարկ է նկատել, որ հայկական հասարակական շրջանակներում սակավ կարևորություն է տրվում Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Փոխարենը արտաքին հարաբերություններին վերաբերող հիմնական դիսկուրսը ծավալվում է դեպի Արևմուտք կամ Ռուսաստան կողմնորոշման հետ։ Թերևս այս իրողությունը ինչ-որ չափով պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Չինաստանի հզորացումը ընդամենը վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած երևույթ է։

Չինաստանին հաջողվեց տարիների ընթացքում աղքատության մեջ խրված երկրից վերածվել զարգացող երկրների լիգան առաջնորդող պետության։ Ու արագ զարգացման արդյունքում է, որ ներկայում Չինաստանի տնտեսությունն իր ծավալով աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Ավելին, բազմաթիվ տնտեսական կառույցներ և տնտեսագետներ կանխատեսում են, որ 2035 թվականին Չինաստանի տնտեսությունն իր ծավալով կարող է նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ի տնտեսությանը՝ աշխարհում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ճիշտ է, ներկայում Չինաստանի տնտեսության մեջ որոշակի խնդիրներ են նկատվում, սակայն դրա արդյունքում չինական տնտեսական պոտենցիալը չի նվազում, և Չինաստանը, պատկերավոր ասած, շարունակում է մնալ «աշխարհի գործարանը»։

Ժամանակի ընթացքում աճում է նաև չինական արժույթի՝ յուանի դերակատարությունը համաշխարհային առևտրում։ Անգամ Սաուդյան Արաբիան ու մի շարք արաբական երկրներ դիտարկում են նավթի համար վճարումները յուանով ընդունելու տարբերակը։ Բայց Չինաստանի ամենահավակնոտ ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, որը գլոբալ նշանակություն է ձեռք բերել։ Այս նախաձեռնության շրջանակներում Չինաստանը ներդրումներ է կատարում ոչ միայն իրեն հարակից տարածաշրջաններում, այլև այլ մայրցամաքներում։ Խոշոր ծրագրեր են իրականացվում անգամ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հեռավոր երկրներում ու կառուցվում նոր ենթակառուցվածքներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այնքան մասշտաբային է, որ Արևմուտքից դեռևս ի վիճակի չեն դրան հակակշիռ նախաձեռնությամբ հանդես գալ։

Չինաստանի աճող հզորացումը սկսել է մեծապես անհանգստացնել ԱՄՆ-ին, քանի որ Պեկինն ի զորու է մարտահրավեր նետել Վաշինգտոնի համաշխարհային գերակայությանը։ Պատահական չէ, որ Վաշինգտոնը ձգտում է Արևել յան Ասիայում դաշնակիցներ հավաքել, որպեսզի փորձի զսպել Չինաստանի առաջ ընթացող մարշը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը և արգելափակումներ է մտցնում չինական ընկերություններին տեխնոլոգիաներ ու հատկապես չիպեր արտահանելու կամ մատակարարելու հարցում։ Բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը չի կարող շատ կոշտ քայլեր ձեռնարկել Չինաստանի նկատմամբ, քանի որ ամերիկյան տնտեսությունը մեծապես փոխկապակցված է չինական տնտեսության հետ։ Երկու երկրներն ահռելի ապրանքաշրջանառություն ունեն, և նրանց միջև սիմբիոտիկ հարաբերությունները նկարագրելու համար գործածության մեջ է դրվել «Chimerica» նորաբանությունը։

Ըստ այդմ, ահռելի ներուժ ունեցող Չինաստանին դժվար է անտեսել։ Ավելին՝ անթույլատրելի է: Եվ առավել հրատապ է Չինաստանի ու Հայաստանի փոխգործակցության ընդլայնումը, մանավանդ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են մեծ օգուտներ քաղել Չինաստանի հետ համագործակցությունից։ Սակայն ցավալին այն է, որ տևական ժամանակ Հայաստանի ու Չինաստանի միջև ամենաբարձր պաշտոնական մակարդակում հանդիպումներ, նոր պայմանավորվածություններ ու նախաձեռնություններ չկան։ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ շահագրգռվածություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ։ Ինչ ծրագրեր էլ կան, գալիս են մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանից։ Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները պետք է նոր կառուցվեն, քանի որ դրա համար արդեն իսկ անհրաժեշտ բազա է ստեղծվել։

Իսկ մյուս կողմից էլ՝ հայերի և չինացիների՝ որպես հին ժողովուրդներ, հարաբերությունների խթանման համար առկա են պատմական հիմքեր։ Չինաստանի հետ համագործակցության խորացումից Հայաստանը ոչ պակաս օգուտներ կարող է ստանալ, ինչպես ստանում է Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Չինաստանն ահռելի ներդրումներ կարող է կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Իսկ չինական շուկան անսպառ հնարավորություններ է բացում հայկական արտադրանքի արտահանման համար։ Մեր պետության համար առանձնահատուկ օգտակարություն կարող է ունենալ տնտեսական հրաշքի՝ չինական փորձի փոխանակումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Ամենադիտված