Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալ Բժիշկը ցրել է շոգեբաղնիքի օգտակարության մասին հայտնի առասպելը Թել Ավիվը կարող է Գազայում էթնիկ զտումներ իրականացնել․ Գուտերեշը զգուշացնում է Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ իր համակրանքը Թրամփի կողմն է ՀՀ կառավարությունը արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան 736 մլն դրամ՝ հեծանիվներ գնելու համար Ծաղկաձորի քաղաքապետի ճոխ գնումը ԱՄՆ-ը բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ ինչ տեսքով է մասնակցել «հաջողակ տղամարդկանց հետ» ընթրիքին Շրջանառության մեջ է դրվում Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ Պետրակովը հայկական ֆուտբոլին հնարավորություն տվեց, որ ազգային հավաքականը կարողանա լավ խաղալ․ Դոխոյան 

«Մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ». ջոկի հրամանատար Նարեկ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարության մարմնացում էր, որևէ մեկին չէր նեղացնում: Ամենուրեք առաջին տեղում էր: Մանկապարտեզում ամենալավ դերերն իրեն էին վստահում, ավելի հաճախ հեղինակի խոսքերն էին տալիս: Մի օր դաստիարակին խնդրեցի՝ Նարեկին ինչ-որ հերոսի դեր տալ, որպեսզի անընդհատ ներկայացումներում չլինի հաղորդավարի պես: Երբ երեխաներից որևէ մեկը մոռանում էր իր տեքստը, նա հուշում էր, բոլորի տեքստերն ու բանաստեղծություններն անգիր գիտեր: Այն, ինչ իրեն վստահում էին, հրաշալիորեն կատարում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինան՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն էր որդին: Նարեկը դպրոց սկսել է հաճախել, երբ հինգ տարեկան ութ ամսական էր: «Ընդունակ էր, ու որոշեցի, որ հենց այդ տարիքում պետք է սկսի դպրոց հաճախել: Շատ լավ էր սովորում, բայց մի տեսակ հանգստություն կար ներսում, ինչի պատճառով կարող էր ծուլանալ: Դա ավելի շատ արտահայտվեց ավագ դպրոցում, երբ հույսը դնելով իր ընդունակությունների ու խելքի վրա՝ կարող էր ընթացքում քիչ բան անել, քննություններից առաջ մի քանի ժամով փակվել սենյակում, ամբողջը սովորել և կազմ ու պատրաստ գնալ դպրոց»: Նարեկը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, այնուհետև հաճախել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց։

«Յոթերորդ դասարանից վճռականորեն որոշել էր դիզայն սովորել: Իր ուսուցիչներն ասում էին, որ հրաշալի բժիշկ կարող է դառնալ, բայց Նարեկը հստակ էր իր որոշման մեջ. «Մա՛մ, գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ամենաարդիական ուղղությունն եմ ընտրել, որն ավելի ու ավելի է զարգանալու»: Նա նաև իր եղբորն է խորհուրդ տվել, թե ինչ ուղղությամբ շարունակի կրթությունը, նույնն էլ՝ ընկերների պարագայում: Կարծես հոգեբան լիներ, կարող էր նստել ու անվերջ լսել իր զրուցակցին, իսկ վերջում խորհուրդներ տալ: Անիմացիաներով էր զբաղվում, թարգմանություններ անում: Հրաշալիորեն տիրապետում էր անգլերենին, այնքան լավ էր յուրացնում լեզուն, դասախոսները հիանում էին իր ընդունակությամբ: Շատ խրոխտ ձայն ուներ, երաժշտական հրաշալի ճաշակ, որը ժառանգել էր իր հայրիկից ու ինձանից: Ամուսինս հարվածային գործիքներ էր նվագում: Նարեկը, կարծես, բոլորիցս լավագույն հատկանիշներն էր ժառանգել»:

Նարեկը 2018 թ.-ին ընդունվել և մեկ կիսամյակ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. ձմեռային զորակոչի ամենավերջին օրը՝ հունվարի 31-ին: Մայրիկն ասում է՝ պետք է ազատվեր պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով: «Անընդհատ ստուգումներ և ուղեգրումներ... Ինչ-որ պահի բարկացավ՝ գնալու եմ բանակ: Երբեք չի խուսափել զինվորական ծառայությունից, անգամ նման մտքեր չի ունեցել: Իր հասակակից ընկերներին ճանապարհել էր ծառայության, ասաց՝ ոչ մեկից լավը չեմ, կներկայանամ ու կմեկնեմ ծառայության: Մեկ օրվա ընթացքում հավաքվել ենք, առավոտյան Նարեկն ուրախզվարթ գնաց զինկոմիսարիատ:

Բոլորը հուզվել էին, լալիս էին, ինքն էլ զարմանում էր՝ ինչո՞ւ եք լացում: Իր մեջ այնքան մեծ ուժ կար: Իր այդ ուժը դրսևորվել է թե՛ ծառայության, թե՛ պատերազմի ողջ ընթացքում»: Նարեկի ծառայության առաջին երեք ամիսն անցել է Կապանում, այնուհետև տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Բուհում մի կիսամյակ հասցրեց սովորել, բայց հրաշալի գծագրեր էր անում: Երբ զորակոչվեց Կապանի զորամաս, նկատել էին իր ունակությունները և իրեն վստահել զորամասի քարտեզագրությունը: Երբ ներկայացրել էր գծագրված քարտեզները, կոչումով ավելի բարձր զինվորականը, կարծես, չէր հավատացել, հարց ու փորձ էր արել Նարեկին, թե նա՞ է կատարել այդ աշխատանքը: Ասել էին, որ նորից գծի քարտեզները, ինչից նա շատ էր վիրավորվել, բայց աշխատանքը կատարել էր»: Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ: 19-ամյա Նարեկն իր գիտելիքների, առաջնորդ լինելու հատկության, զինվորների նկատմամբ անսահման հոգատարության շնորհիվ հարգանք էր վայելում իր ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում:

Պատերազմը փոխեց Նարեկի կյանքի ընթացքը: «Պատերազմի ժամանակ իմ երկու տղան ծառայում էին, փոքր տղաս՝ Լուսակերտում: Փոքրիս հետ կարողացա խոսել, Նարեկս անհասանելի էր: Որոշ ժամանակ հետո զանգեց: Ասաց՝ մա՛մ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին: Ծառայության ընթացքում մի քանի ամիսը մեկ գնում էր Ջրական՝ շինաշխատանքներ կատարելու: Բայց այդ պահին այնքան վատ վիճակում էի, որ չհասկացա, թե ինչ նկատի ունի, հետո վերլուծեցինք իր խոսքերը, և պարզ դարձավ, որ Ջրական են գնում: Այս զանգից հետո կապն իր հետ կորավ, հետո վերականգնվեց: Որևէ բանից չի դժգոհել: Չի ասել, թե ինչ վտանգավոր տեղում է. «Երրորդ գիծ ենք, բունկերում ենք, մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ»: Տղաներն ասում են՝ կարծես հրաբուխի մեջ լինեին»:

25 օր Նարեկը մաքառել է 44-օրյա պատերազմում: «Ամբողջ գիշեր չի քնել, փորել ու պատրաստել է տղաների խրամատային փոսերը, որ ապահով լինեն: Բայց իրենը չի հասցրել փորել: Ով եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկն իր կյանքը փրկել է»: Տղաները, նահանջի հրամաններ ստանալով, Ջրականից հասնում են Սանասար, այնտեղից՝ Գորիս, իսկ հետո անցնում Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը։ Այդ ճանապարհին կորցնում են ընկերներ, իրենց հրամանատարին ու բժշկին, մի քանի անգամ փրկվում մահից: Բայց հոկտեմբերի 22-ին, երբ Նարեկը սկսել էր տուն վերադառնալու իր 100-օրյա հետհաշվարկը, զոհվում է: Կասետային ռումբի բեկորը խոցում է Նարեկի սիրտը: Նարեկը շուտ է «վերադառնում» տուն: Հիմա Նարեկի տան մշտական հյուրերը նրա ընկերներն են. «Տղայիս ընկերները, որոնք զորացրվել և վերադարձել են, մեր տան ամենաթանկ հյուրերն են: Իրենց միշտ ասում եմ՝ իմ Նարեկի մարմնացումն եք, ձեր միջոցով եմ իմանում, թե նա ինչեր է արել: Նարեկը նորակոչիկների հանդեպ անասելի հոգատար է եղել:

Ծառայության ընթացքում անարդարությունների հանդիպելով՝ ինքն իրեն խոստացել է, որ իրեն հանդիպած վատ բարքերը սերժանտ դառնալուց հետո փոխելու է: Ծառայության ընթացքում նորակոչիկների մի քանի խումբ է ընդունել ու ճանապարհել, յուրաքանչյուրի մասին հոգ տարել, որ որևէ խնդիր չունենա, որևէ մեկը չնեղացնի: Ամուսինս մահացել էր Ապրիլ յան պատերազմից հետո: Խելագարի պես էր սիրում իր որդիներին ու Քառօրյա պատերազմից հետո ներքին անհանգստություն ուներ: Այդ օրերին Նարեկը տան մեծի դերն իր վրա էր վերցրել, բոլորիս մասին հոգ էր տանում: Նա էր բոլոր ցավակցություններն ընդունում, բոլորին դիմավորում և ճանապարհում, կարծես հիմնական հարվածն իր վրա վերցրած լիներ: Այդպիսին էր Նարեկը»:

Տիկին Մարինան ասում է՝ Նարեկից հետո անիմաստ էր համարում ապրելը: «Կարծես իր հետ մեծացա, իմ կյանքի ու ապրելու իմաստն իմ որդիներն են, իրենք իմ հպարտությունն են: Նարեկից հետո, երբ ծանրագույն օրերի միջով էի անցնում, փոքր տղաս ինձ ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, գոնե դու ինձ մենակ չթողնես: Նա 13 տարեկանում կորցրել էր հորը, 18-ում կորցրեց եղբորը: Նարեկն իր թևերն ու ուժն էր, շատ մտերիմ էին, անբաժան իրարից: Ու հիմա ապրում եմ հանուն փոքր տղայիս, հանուն նրա, որ միշտ պատմեմ իմ Նարեկի մասին»:

Հ. Գ. - Նարեկ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գոյապայքար» ՀԿ-ի կողմից: Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականներն ապացուցել են, որ սովորական թեյը պաշտպանում է երեք լուրջ հիվանդություններից Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալԲժիշկը ցրել է շոգեբաղնիքի օգտակարության մասին հայտնի առասպելըԹել Ավիվը կարող է Գազայում էթնիկ զտումներ իրականացնել․ Գուտերեշը զգուշացնում էՆերգաղթյալների ռուսերեն չիմացող երեխաներին չի կարելի դպրոց ընդունել. Մեդվեդև ՀՀ-ում վերաբացվել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը․ ներկա է եղել Արցախի նախագահ Շարամանյանը Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ իր համակրանքը Թրամփի կողմն էՕդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակը Եթե պատերազմը շարունակվի այս նույն տեմպերով, ապա շատ հավանական է, որ Լիբանանը տարածքային կորուստներ ունենա ՀՀ կառավարությունը արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրըԱռնոլդ Շվարցենեգերն աջակցություն է հայտնել Քամալա Հարիսին Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան736 մլն դրամ՝ հեծանիվներ գնելու համարՇիմոն Պերեսի նախկին խորհրդականն Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացել Երևանում Վալենսիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 155-իԹրամփին չի հաջողվի Ուկրաինային ստիպել, որ տարածքներ զիջի. Զելենսկի Ծաղկաձորի քաղաքապետի ճոխ գնումըԱՄՆ-ը բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումըԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ ինչ տեսքով է մասնակցել «հաջողակ տղամարդկանց հետ» ընթրիքինՇրջանառության մեջ է դրվում Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշՊետրակովը հայկական ֆուտբոլին հնարավորություն տվեց, որ ազգային հավաքականը կարողանա լավ խաղալ․ ԴոխոյանԿամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից․ ՆԳՆ ոստիկանություն Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը Ուֆայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը․ ո՞րն է պատճառը Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող արցախցի Առուստամյանի դատական նիստը հետաձգվեցԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԲոլոր պայմաններին հարմարվում ենք, բայց նորմալ վայրում աշխատելու իրավունք ունենք․ ԵՊԿ-ի դասախոս (տեսանյութ)Նազիկ Ավդալյանի որդին մայրիկի տարեդարձին անակնկալ է մատուցել (տեսանյութ)Ինչ էր անում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՔՊ գրասենյակում Դիլիջանի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին Սրբազան պայքարի երիտասարդները ակցիա կանցկացնեն ՄԻՊ գրասենյակի մոտ՝ ի աջակցություն ձերբակալվածներիՄեր հասարակության համար խորթ է, որ իր ծոցից դուրս եկած մարդկանց շուրթերից նման հակահայկական արտահայտություններ են հնչում. նախկին դեսպանը` Արարատ Միրզոյանի հայտարարության մասինԱսպրամ Կրպեյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիներին ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան Իշխանական խոշոր հավաք՝ ՔՊ գրասենյակում, ներկա է Փաշինյանը, ԱԽՔ-ը, ԱԺ խոսնակը և այլքԱդրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ Վարչապետը աշխատակազմի ղեկավարի և Ավինյանի հետ ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացմանըՈւղիղ. Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիներիԵրեկ երեկոյան ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողուհիներից մի քանի հոգու, նաև դպրոցահասակ. Վիկտոր ՄնացականյանԱրևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով․ Փաստաբան Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ ԳրիգորյանըՀադրութից ու Շուշիից 2020 թվականին բռնի տեղահանվածներից շատերը չեն մասնակցել բնակապահովման ծրագրին. Ինչ նոր ծրագիր է առաջարկում կառավարությունը Գեղամ Մանուկյանի առաջարկը հակասում է օրենքի սկզբունքներին․ ՔՊ-ական (տեսանյութ) Գերմանիան փակում է երկրում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները 2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԲոլոր պայմաններին հարմարվում ենք, բայց նորմալ վայրում աշխատելու իրավունք ունենք․ ԵՊԿ-ի դասախոս (տեսանյութ) Կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Հիմա եք սուտ խոսում, թե՞ այն ժամանակ, զեկուցագրում գրածը չեք ասում. Լևոն Քոչարյանը՝ բերետավորին (տեսանյութ)
Ամենադիտված